Դիմածնոտային վիրաբույժ

Լևոն Գալստյան

Ունենալով ճշգրտության հանդեպ կիրք և նվիրվածություն փոխակերպող բուժմանը ՝ բժիշկ Գալստյանը լայն փորձ ունի դեմքի առաջադեմ վերակառուցման և գանգուղեղային վիրաբուժության ոլորտում: Բժիշկ Գալստյանի առաքելությունն է վերականգնել ոչ միայն ֆունկցիոնալ հնարավորությունները, այլև ինքնավստահությունը ՝ օգնելով Ձեզ կանգնել նոր բարեկեցության ճանապարհին:

Նախաբան

Բժիշկ Լևոն Գալստյանը բերանի և դիմածնոտային համակարգի վիրաբույժ է, ով առավել հայտնի է առաջադեմ վիրաբուժական տեխնիկայի (ներառյալ ատամնաբուժական իմպլանտների, ֆունկցիոնալ էնդոսկոպիկ սինուսների վիրահատություններ և դեմքի էսթետիկ պրոցեդուրաներ) կիրառման իր փորձով: Բժիշկն ունի բարդ վնասվածքների բուժման մեծ փորձ, ինչպիսիք են, օրինակ՝ հրազենային և պայթուցիկ վնասվածքները, դեմքի նորագոյացությունները և բորբոքային մի շարք հիվանդություններ: Բժիշկ Լևոն Գալստյանը նաև նվիրյալ մանկավարժ է․ իր հարուստ գիտելիքներն ու փորձը՝ ժամանակակից վիրաբուժական մոտեցումներով, փոխանցում է համալսարանականներին և, իհարկե, կլինիկական բժիշկներին: Իր կլինիկական և դասախոսական կերպարներից զատ՝ բժիշկ Լևոն Գալստյանը առաջատար մասնագետ է ժամանակակից թվային տեխնոլոգիաները իր պրակտիկայում կիրառելու հարցում, ինչը ներառում է, օրինակ՝ 3D տպագրության օգտագործումը ճշգրիտ վիրաբուժական պլանավորման և հատուկ իմպլանտների ստեղծման համար, վիրտուալ վիրաբուժական պլանավորումը՝ ընթացակարգերի ճշգրտությունը բարձրացնելու համար, և արհեստական բանականության կիրառումը՝ ախտորոշման և բուժման պլանավորման նպատակներով: Բժշկի նորարարական և հաճախորդամետ մոտեցումը՝ զուգորդված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, երաշխավորում է, որ յուրաքանչյուր բուժառու կստանա անհատական և, իհարկե, առաջադեմ վերաբերմունք՝ հետագայում հաստատելով բժիշկ Լևոն Գալստյանի վաստակը բերանի և դիմածնոտային համակարգի վիրաբուժության ոլորտում:

Ծառայություններ

ՀՏՀ

1. Արյունահոսություն Թեթև արյունահոսություն կամ արյունախառը թուք կարող է դիտվել առաջին 24 ժամում։ Անհրաժեշտության դեպքում՝ կծեք ստերիլ մարլյա տամպոնը 20–30 րոպե։ Առաջին 12 ժամ բերանը մի ողողեք և մի թքեք։ 2. Ցավ և այտուց Ցավազրկող դեղերը (սովորաբար իբուպրոֆեն կամ պարացետամոլ) ընդունեք միայն ըստ բժշկի ցուցման։ Սառը կոմպրես դրեք այտին՝ 15 րոպեով ընդմիջումներով՝ առաջին 6–8 ժամում։ Այտուցի առավելագույն աստիճանը սովորաբար 2–3-րդ օրերին է, այնուհետ նվազում է։ 3. Բերանի խոռոչի հիգիենա Առաջին 24 ժամ․ – Մի ողողեք բերանը և մի մաքրեք վիրահատական շրջանը։ – Մնացած ատամները մաքրեք մեղմ խոզանակով՝ խուսափելով վիրահատական տարածքից։ Վիրահատությունից հետո 2-րդ օրվանից․ – Զգուշությամբ մաքրեք ատամները շատ փափուկ (soft/ultrasoft) խոզանակով՝ չվնասելով վերքը։ – Ուտելուց հետո՝ բերանը ողողեք 0,12–0,2% քլորհեքսիդինով (կամ այլ նշանակված անտիսեպտիկով) օրական 2 անգամ՝ առնվազն 7 օր։ – Մի օգտագործեք ալկոհոլային հիմքով ողողման միջոցներ։ – Մի օգտագործեք իռիգատոր և ատամնաբոլոր (ֆլոս) իմպլանտի շրջանում, մինչև կարերի հանումը և բժշկի թույլտվությունը։ Կարերի հանումից հետո (7–14-րդ օր)` – Քիչ-քիչ վերադառնաք սովորական հիգիենային՝ օգտագործելով փափուկ խոզանակ։ – Միջատամնային տարածքների համար օգտագործեք հատուկ մաքրող խոզանակներ՝ բժշկի ցուցումով։ Կարևոր է․ – Մի դիպչեք իմպլանտի շրջանին ձեռքերով և մի ծծեք վերքը։ – Մի օգտագործեք քերծող կամ սպիտակեցնող մածուկներ։ – Յուրաքանչյուր ուտելուց հետո հետևեք մաքրությանը իմպլանտի շրջանում։ 4. Սնունդ Առաջին 3–7 օրը միայն փափուկ, սառը կամ տաք (ոչ տաք) ուտեստ։ Խուսափեք տաք, կծու, թթու, ալկոհոլից և գազավորված ըմպելիքներից։ Մի ծամեք վիրահատված կողմում առնվազն 1–2 շաբաթ։ 5. Ֆիզիկական ակտիվություն Առաջին 5–7 օրը խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, լողից, բաղնիքից, սաունայից և արևայրուքից։ 6. Ծխախոտ և ալկոհոլ Առնվազն 2 շաբաթ մի ծխեք և մի օգտագործեք ալկոհոլ։ Սրանց պատճառով բարդությունների ռիսկը 3 անգամ աճում է։ 7. Բարդությունների նշաններ Անհապաղ դիմեք բժշկին, եթե՝ – Արյունահոսությունը չի դադարում 2 ժամից ավելի – Այտուցը մեծանում է 3-րդ օրվանից հետո – Ջերմությունը բարձրանում է 38°C-ից, կամ հայտնվում է ուժեղ ցավ, թարախ – Իմպլանտը շարժվում է կամ կարերը թուլանում են/ընկնում 8. Այցելություններ և վերահսկում Հետվիրահատական պարտադիր այց՝ 7–10-րդ օրը կամ ըստ բժշկի ցուցման։ Հետևեք բոլոր անհատական հանձնարարություններին։

Քթի խնամք: Առնվազն 2 շաբաթ մի փչեք քիթը և մի մտցրեք որևէ առարկա քթի մեջ։ Եթե անհրաժեշտ է փռշտալ, դա արեք բաց բերանով՝ խուսափելով ուժեղ փռշտոցից քթի միջոցով, որպեսզի չաճի ճնշումը վիրահատական շրջանում։ Օգտագործեք աղաջրային լվացումներ կամ քթի սպրեյեր օրը 2–4 անգամ՝ ըստ բժշկի ցուցման՝ լորձաթաղանթի մաքրությունն ու ապաքինումը պահպանելու համար։ Դիրք: 7–10 օր քնեք բարձրացված գլխով (օգտագործեք 2 բարձ կամ հատուկ բարձակույտ)՝ այտուցն ու փակվածությունը նվազեցնելու համար։ Միջավայր: Խուսափեք փոշոտ, ծխոտ, մարդաշատ վայրերից՝ քանի որ դրանք կարող են գրգռել քթային անցքերը և մեծացնել վարակների ռիսկը։ Խուսափեք ալերգեններից և հանկարծակի ջերմաստիճանի փոփոխություններից։ Ակտիվություն: Վիրահատությունից հետո առնվազն 2 շաբաթ մի լողացեք, մի սուզվեք, մի օգտվեք օդանավից։ Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ուժային վարժություններից, խոնարհվելուց ու այն գործողություններից, որոնք կարող են բարձրացնել ճնշումը քթի շրջանում։ Փռշտալու դեպքում: Եթե ուզում եք փռշտալ, անպայման փռշտացեք բաց բերանով, մի սեղմեք կամ մի փակեք քիթը։ Դա կփոքրացնի վիրահատական հյուսվածքների վրա ճնշումը և կնվազեցնի արյունահոսության կամ փոխպատվաստման տեղաշարժի ռիսկը։ Ծխախոտ և ալկոհոլ: Առնվազն 2 շաբաթ մի ծխեք և մի օգտագործեք ծխախոտային արտադրանք, քանի որ ծխելը զգալիորեն դանդաղեցնում է ապաքինումը և բարձրացնում բարդությունների ռիսկը։ Առնվազն մեկ շաբաթ խուսափեք ալկոհոլից, քանի որ այն խթանում է այտուցը և արյունահոսությունը։ Դեղորայք: Ընդունեք բոլոր նշանակված դեղերը (հակաբիոտիկներ, ստերոիդներ, քթի սպրեյեր) բժշկի ցուցումով։ Մի օգտագործեք առանց բժշկի թույլտվության քթի որևէ լրացուցիչ միջոց։ Վերահսկում: Անհապաղ դիմեք բժշկին, եթե նկատում եք շարունակվող կամ ուժեղ արյունահոսություն, բարձր ջերմություն (>38°C), ուժեղացող կամ հանկարծակի այտուց, տեսողության փոփոխություն, ուժեղ գլխացավ, թարախային արտազատություն կամ որևէ այլ անհասկանալի ախտանիշ։

Բոլոր վիրահատական միջտամտությունները իրենից ներկայացնում են իրենցին վիրաբուժական ագրեսիա օրգանիզմի վրա և հարկավոր է՝ կախված վիրահատության տեսակից, պլանավորել հետվիրահատական շրջան և ֆիզիկական ակտիվությունների սահմանափակում։ Տարվա եղանակի հետ կապված նախապատվությունները քննարկելի են մարդկանց մոտ, ովքեր բացօդյա ակտիտվություններ կամ աշատանք ունեն իրենց առօրյանի մեջ։

Քթի խնամք: Առնվազն 10 օր մի փչեք քիթը։ Փռշտացեք բերանը բաց պահելով։ Դիրք: Մեկ շաբաթ քնեք բարձր բարձերով։ Քթի հիգիենա: Օգտագործեք աղային սպրեյ կամ լվացումներ ըստ ցուցման։ Հիգիենայի սահմանափակումներ: Մեկ շաբաթ խուսափեք տաք ցնցուղներից և շոգեբաղնիքներից։ Ակտիվություն: 2 շաբաթ խուսափեք ծանր ֆիզիկական գործունեությունից, լողալուց և խոնարհվելուց։ Ծխախոտ և ալկոհոլ: Առնվազն 2 շաբաթ մի ծխեք։ Առնվազն մեկ շաբաթ մի օգտագործեք ալկոհոլ։ Դեղեր: Ընդունեք բոլոր նշանակված դեղերը, ներառյալ քթային քսուքները։ Վերահսկում: Մշտական արյունահոսության, բարձր ջերմության կամ ցավի ուժեղացման դեպքում դիմեք վիրաբույժին։

Հիգիենա: Առաջին 24 ժամ մի ողողեք բերանը, մի խոզանակեք վիրահատական շրջանը։ Սառը կոմպրես: Օգտագործեք այտին՝ 20 րոպե դրած, 20 րոպե հանած, առաջին օրը։ Սնունդ: 2–3 օր սնվեք միայն փափուկ և սառը ուտեստներով, խուսափեք տաք, կծու և կարծր սննդից։ Սահմանափակումներ: Մի օգտագործեք ձողիկ, մի թքեք, մի կատարեք ուժեղ ներծծող շարժումներ։ Խոզանակում: 24 ժամ անց սկսեք մեղմ խոզանակում, վիրահատական շրջանից զերծ մնալով։ Ողողումներ: 24 ժամ անց սկսեք աղաջրային կամ նշանակված ողողումներ։ Ծխախոտ և ալկոհոլ: Առնվազն 1 շաբաթ, ցանկալի է 2 շաբաթ, մի ծխեք։ Ալկոհոլից խուսափեք առնվազն 3 օր, ցանկալի է մեկ շաբաթ։ Դեղեր: Ընդունեք բոլոր նշանակված դեղերը ըստ բժշկի ցուցման։ Վերահսկում: Մշտական արյունահոսության, այտուցի կամ ջերմության դեպքում դիմեք բժշկին։

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ Առաջին շաբաթ – թեթև անհարմարություն, քթի խցանում, այտուց և հնարավոր կապտուկներ աչքերի շրջանում։ Սպլինտը և ներքին աջակցող կառուցվածքները սովորաբար հանվում են 6–8-րդ օրը։ 2–4-րդ շաբաթներ – այտուցն ու կապտուկները աստիճանաբար նվազում են, շնչառությունը դանդաղորեն բարելավվում է։ Հիվանդների մեծ մասը 10–14 օր անց վերադառնում է ոչ ծանր աշխատանքային և առօրյա գործերին։ 1–3-րդ ամիսներ – այտուցի զգալի նվազում, մաշկի զգացողության և քթի ծայրի ճկունության աստիճանական վերականգնում։ 3–12-րդ ամիսներ – քթի վերջնական ձևի ձևավորում, թեթև այտուցը, հատկապես ծայրում, կարող է պահպանվել մինչև մեկ տարի, հատկապես խիտ մաշկի դեպքում։ ԽՆԱՄՔԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ Պահպանեք քթի սպլինտը կամ գիպսե կապը չոր և անշարժ, մինչև այն հանվի ձեր վիրաբույժի կողմից։ Քնեք մեջքի վրա՝ գլխի բարձր դիրքով առնվազն 2 շաբաթ՝ այտուցը նվազեցնելու համար։ Մի կրեք ակնոց կամ արևային ակնոց քթի սալիկի վրա 6 ամիս․ անհրաժեշտության դեպքում օգտագործեք հատուկ հենարաններ կամ ամրացման ժապավեն։ Խուսափեք առաջ թեքվելուց, ծանր իրեր բարձրացնելուց և ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից առնվազն 3 շաբաթ։ Առաջին 3 շաբաթ խուսափեք տաք ցնցուղներից, գոլորշու սենյակներից և սաունայից՝ այտուցի ռիսկը նվազեցնելու համար։ Մի ծխեք և մի օգտագործեք նիկոտին պարունակող միջոցներ առնվազն 3–4 շաբաթ, քանի որ դրանք դանդաղեցնում են ապաքինումը։ Մի օգտագործեք ալկոհոլ 1–2 շաբաթ՝ այտուցի ավելացման և դեղերի ազդեցության խանգարման ռիսկի պատճառով։ Պաշտպանեք քիթը ուղիղ արևի ճառագայթներից SPF 30+ կամ ավելի բարձր պաշտպանիչ միջոցներով առնվազն 3 ամիս․ ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է երկարացնել կարմրությունը և այտուցը։ Դեղերը ընդունեք միայն նշանակված դեղատոմսով և ճշգրիտ ցուցումների համաձայն, ներառյալ աղային լուծույթով քթի լվացումները, եթե խորհուրդ է տրված։ Հաճախեք բոլոր վերահսկողական այցելություններին՝ կարերի, սպլինտի կամ ներքին հենարանների ժամանակին հեռացման համար։ Անմիջապես կապվեք ձեր վիրաբույժի հետ, եթե ունենաք ուժեղ ցավ, արագ աճող այտուց, շարունակական քթարյունություն, տեսողության խանգարում կամ բարձր ջերմություն։

Արյունահոսության վերահսկում: Թեթև կծեք հեմատը 30–60 րոպե, անհրաժեշտության դեպքում փոխարինեք։ Սնունդ: Առնվազն 3 օր սնվեք միայն փափուկ, սառը և ոչ կծու սննդով։ Խուսափեք սերմերով, ընկույզով և կպչուն ուտեստներից։ Հիգիենա: Առաջին 24 ժամ մի ողողեք բերանը, մի թքեք, մի օգտագործեք ձողիկ։ 24 ժամ անց՝ մեղմ աղաջրային ողողումներ օրը 2–3 անգամ։ Սառը կոմպրես: Օգտագործեք այտին՝ 20 րոպե դրած, 20 րոպե հանած, առաջին 6–12 ժամում։ Ծխախոտ և ալկոհոլ: Առնվազն 3 օր, ցանկալի է մեկ շաբաթ, մի ծխեք։ Առնվազն 3 օր, ցանկալի է մեկ շաբաթ, մի օգտագործեք ալկոհոլ։ Դեղեր: Ընդունեք նշանակված ցավազրկող և հակաբիոտիկ դեղերը։ Ակտիվություն: 2–3 օր խուսափեք ակտիվ ֆիզիկական աշխատանքից։ Վերահսկում: Եթե արյունահոսությունը չի դադարում, ցավը ուժեղ է, կամ չեք կարողանում բերանը բացել, դիմեք ատամնաբույժին։

Ժամանակակից ցավազրկող միջոցներն այսօր թույլ են տալիս ամբողջությամբ կամ մասնակի ազատվել ցավի զգացումից, և հետվիրահատական շրջանն անցկացնել ավելի թեթև ու հանգիստ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ բութ, անհարմար զգացողությունները հետվիրահատական շրջանում ամեն դեպքում պահպանվում են։ Սա նորմալ է և թույլատրելի՝ չմոռանալով կարևորել ցանկացած անհանգստություն հայտնելը բժշկին:

Կախված վիրահատական միջամտության տեսակից՝ հնարավոր բարդությունները կարող են լինել շատ տարբեր։ Ամեն մասնավոր դեպքի համար հետագա հնարավոր բարդացումները քննարկվում են առանձին և անհատապես։ Կարևոր է ոչ միայն վիրահատության տեսակը, այլև ձեր մարմինը, ապրելակերպը և դրանցով պայմանավորված անհատական առանձնահատկությունները։

Դիմածնոտային վիրահատությունների մեծ մասը հնարավոր է կատարել տեղային անզգայացմամբ, սակայն պսիոխոէմոցիոնալ տեսանկյունից ընդհանուր անզգայացումն ավելի նախընտրելի է և թույլ է տալիս վիրաբույժին ավելի լիարժեք կենտրոնանալ վիրահատության ընթացքի վրա։ Ընդհանուր անզգայացմանը պատարստվելիս հետազոտվում են բուժառուի կենսակարևոր բոլոր օրգան-համակարգերը, որպեսզի վիրահատության ժամանակ հնարվոր բարդությունների հավանականության տոկոսը հասցվի նվազագույնի։

Վերականգնման ընթացքում հետադարձ կապը պահպանելը շատ կարևոր է: Ցանկացած մտահոգության կամ հարցի դեպքում կարող եք կապվել կոնտակտային տվյալներով, որոնք նշված են կայքում։

«Երաշխիք» տերմինը ավելի շատ մարքեթինգային է, քան բժշկական: Բուժման վերջնարդյունքը կախված է և՛ բժշկի գործողություններից, և՛ բուժառուի հետվիրահատական անհատական առանձնահատկություններից, նաև շրջակա միջավայրի գործոններից, օրինակ՝ վարակներից, որոնք, ցավոք, բժիշկը չի կարող կանխատեսել։ Փորձառու մասնագետներն աշխատում են միջազգային բժշկական ուղեցույցներով, որոնք, վիճակագրական հաշվարկներով, տալիս են ամենաբարձր և ամենահաջող արդյունքները։

Խնդիրները, որոնք ցուցված են վիրահատության, առանց վիրահատական միջամտության չեն կարգավորվում։ Նույն կերպ նաև հիվանդությունները, որոնց համար նախատեսված է դեղորայքային բուժում, վիրահատությամբ չեն կարգավորվի։

Վիրահատական միջամտությունների արժեքը և անհրաժեշտ իմպլանտների քանակը հստակեցնելու համար անհրաժեշտ է անցնել կլինիկական զննում, երբեմն նաև որոշ հետազոտություններ։ Դրանից հետո միայն կարելի է հստակ հասկանալ, թե ինչ տեսակի վիրաբուժական միջամտություն է հարկավոր, որից հետո հստակեցնել դրա արժեքը։

Էսթետիկ վիրաբուժության արդյունքները պլանավորվում են՝ հաշվի առնելով հիվանդի նախասիրությունները՝ ներառյալ ֆոտոմոդելավորումը և ակնկալիքների քննարկումը: Ատամնային իմպլանտներով բուժման համար կազմվում է բուժման նախագիծ՝ KT պատկերի և բուժառուի կլինիկական տվյալների հիման վրա։ Դրանից հետո միայն բուժառուին առաջարվում են բուժման հնարավոր բոլոր տարբերակները՝ կից մանրամասներով։

Ատամնաբուժական իմպլանտների որակն ու արժեքը կախված են ինչպես արտադրող ընկերությունից, այնպես էլ իմպլանտի կոնկրետ տեսակից, քանի որ տարբեր ընկերություններ հաճախ առաջարկում են միևնույն ապրանքի համար գնային տարբեր սանդղակներ։

Ցանկացած կոսմետիկ վիրահատության արդյունք պլանավորվում է բուժառույի հետ՝ նրա անհատական նախասիրություններին համապատասխան։ Վիրաբույժը կատարում է ֆոտոմոդելավորում, որից հետո բուժառույի հետ քննարկվում են ապագա արդյունքներն ու ակնկալիքները։ Աշխատանքային այս փուլում կարևոր են և, միանշանակ, հաշվի են առնվում բուժառույի ներկայացրած ցանկացած լուսանկար և օրինակ։

Ժամանակակից բժշկությունն այսօր թույլ է տալիս տարատեսակ միջամտություններ կատարել անցավ։ Հետվիրահատական շրջանը նույնպես՝ ճիշտ դեղամիջոցների կիրառման շնորհիվ, կարող է լինել անցավ և սահմանափակվել միայն թեթև անհարմարության զգացումով։ Նշված միջամտության ընթացքում ցանկացած տեսակի և ուժգնության ցավ շատ արագ շտկվում է համապատասխան դեղամիջոցների կիրառմանբ։

Ինչպես նշվեց՝ ժամանակակից բժշկությունն այսօր թույլ է տալիս տարատեսակ միջամտություններ կատարել անցավ։ Հետվիրահատական շրջանը նույնպես՝ ճիշտ դեղամիջոցների կիրառման շնորհիվ, կարող է լինել անցավ և սահմանափակվել միայն թեթև անհարմարության զգացումով։ Նշված միջամտության ընթացքում ցանկացած տեսակի և ուժգնության ցավ շատ արագ շտկվում է համապատասխան դեղամիջոցների կիրառմանբ։

Ատամնային իմպլանտի արտադրման երկիրը երբեք չի արտացոլում նրա որակը կամ հատկությունները։ Ըստ արտադրման երկրի կատարվող դասակարգումը բժիշկների կողմից կատարվում է քննարկումը հեշտացնելու համար։ Ավելի հստակ ինֆորմացիա ստանալու համար պետք է կարևորել իմպլանտն արտոդրող ընկերությունը և իմպլանտի կոնկրետ տեսակը, քանի որ նույն ֆիրման կարող է ունենալ տարբեր գնային սեգմենտի պատկանող (բյուջետային, միջին և պրեմիում) իմպլանտներ։

Սնունդ` նախընտրեք փափուկ, ոչ կպչուն ու ոչ խրթխրթան սնունդ։ Կոշտ, խրթխրթան ու կպչուն սննդից խուսափեք։ Կտրատեք սնունդը փոքր կտորներով։ Ծնոտի շարժումներ` սահմանափակեք լայն բերանի բացումը, խուսափեք երկար հորանջելուց և ծամոն ծամելուց։ Սթրեսի կառավարում՝ օգտագործեք ռելաքսացիայի մեթոդներ՝ ծնոտի լարվածությունը նվազեցնելու համար։ Վերահսկում՝ Եթե ցավը չի անցնում, ծնոտը փակվում կամ դժվար է բացվում, դիմեք բժշկին կամ դիմածնոտային վիրաբույժին։

Վերականգնում վերին եվ ստորին կոպերի վիրահատության հետո Առաջին շաբաթ – թեթև այտուց, ձգվածության զգացում, արցունքահոսություն և լույսի նկատմամբ զգայունություն համարվում են նորմալ։ Սառը կոմպրեսները նվազեցնում են այտուցը։ Կարը սովորաբար հանվում է 5–7-րդ օրը։ 2–4-րդ շաբաթներ – կապտուկները մարում են, այտուցը նվազում է, և հիվանդների մեծ մասը վերադառնում է աշխատանքին կամ առօրյային 10–14 օր անց։ Հպանցիկ լինսաները կարելի է կրկին օգտագործել արդեն 2 շաբաթից, եթե հարմար է։ 1–3-րդ ամիսներ – կտրվածքի գիծը աստիճանաբար լուսանում և հարթվում է, կարող է պահպանվել թեթև այտուց կամ խտություն։ 3–6-րդ ամիսներ – ձևի վերջնական հարթությունն ու կոնտուրը դառնում են տեսանելի։ ԽՆԱՄՔԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ Վիրահատական շրջանը պահեք մաքուր և չոր առաջին 48 ժամվա ընթացքում։ Կիրառեք նշանակված քսուքներն ու կաթիլները՝ ըստ ցուցումների, վարակը և չորությունը կանխելու համար։ Օգտագործեք սառը կոմպրեսներ առաջին 2–3 օրերին՝ այտուցն ու կապտուկները նվազեցնելու համար։ Քնեք գլխի բարձր դիրքով առնվազն 2 շաբաթ՝ աչքերի շրջանում այտուցը նվազեցնելու համար։ Խուսափեք կոպերը քսելուց կամ ձգելուց։ Առնվազն 2 շաբաթ խուսափեք ծանր իրեր բարձրացնելուց, առաջ թեքվելուց և ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից։ Հպանցիկ լինսաներ մի կրեք առնվազն 2 շաբաթ վիրահատությունից հետո։ Կոսմետիկ միջոցներ կոպերին մի կիրառեք, մինչև ձեր վիրաբույժը թույլ տա (սովորաբար 10–14 օր անց)։ Պաշտպանեք աչքերը և կտրվածքի գծերը արևից՝ մուգ ակնոցներով և SPF 30+ պաշտպանիչ միջոցներով առնվազն 3 ամիս։ Մի ծխեք 3–4 շաբաթ, քանի որ նիկոտինը դանդաղեցնում է վերքերը լավանալու գործընթացը։ Խուսափեք ալկոհոլից 1–2 շաբաթ՝ այտուցի և դեղերի փոխազդեցության ռիսկի պատճառով։ Դեղերը ընդունեք միայն նշանակման համաձայն։ Հաճախեք բոլոր վերահսկողական այցերին՝ կարերի հեռացման և վերքի գնահատման համար։ Անմիջապես կապվեք ձեր վիրաբույժի հետ, եթե ունենաք ուժեղ ցավ, տեսողության խանգարում, արյունահոսություն կամ բարձր ջերմություն։ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ Ճշգրիտ թվային պլանավորում և անատոմիական քարտեզագրում։ Ֆունկցիոնալ և էսթետիկ խնդիրների միաժամանակյա շտկում (օր․՝ պտոզ, դերմատոխալազիա)։ Միկրոպիրոպլաստիկ տեխնիկա՝ նվազագույն սպիացմամբ և արագ վերականգնմամբ։ Փորձ ինտեգրված և ռեվիզիոն բլեֆարոպլաստիկայի մեջ։ Անհատականացված աջակցություն՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Գրանցվեք խորհրդատվության համար

*Լրացրեք կապի միջոցներից առնվազն մեկը

Խնդրում եմ կապնվել ինձ հետ

Նկարագրեք հիմնական պատճառը, թե ինչու եք ցանկանում դիմել բժիշկ Գալստյանին:Մենք կկապվենք Ձեզ հետ որքան հնարավոր է շուտ:Շնորհակալություն.

Հրապարակումներ

Հրապարակումների հավաքածու

1999-2024թթ. բժիշկ Գալստյանի կողմից:

Համաժողովներ

Տարբեր այցելությունների արխիվ

Գիտական միջոցառումներ

Դասախոսություններ

Դասախոսություններ և մենթորության փորձ

Դոկտոր Գալստյանը 2003 թ - ից առ այսօր